Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրաքում մեկնարկել է ընտրությունների քարոզարշավը

Փետրվար 13,2010 00:00

\"\"Իրաքում պաշտոնապես մեկնարկել է մարտի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այդուհանդերձ, BBC-ի փոխանցմամբ, առայժմ բաց է մնում 170 թեկնածուների՝ այդ ընտրություններին մասնակցության հարցը: Նրանց արգելվել է ընտրություններին մասնակցել միայն այն բանի համար, որ կասկածվում են ժամանակին Սադամ Հուսեյնի ռեժիմի եւ նրա գլխավորած «Բասս» կուսակցության հետ առնչություններ ունենալու մեջ: «The Washington Post»-ի տեղեկություններով, ընտրություններին մասնակցելուն արգելել են երկու հայտնի սունի քաղաքական գործիչների:

Հիշյալ հարցը քննարկման դնելու առաջարկով ժամանակին հանդես էր եկել նաեւ Իրաքի նախագահը: ԱՄՆ ներկայացուցիչներն էլ ավելի վաղ մտահոգություն էին հայտնել, որ թեկնածուների մի մասին ընտրություններից մեկուսացնելը կարող է հանգեցնել միջկրոնական բախումների, նաեւ խարխլել ընտրական գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել