Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐ՝ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԻՑ

Փետրվար 13,2010 00:00

\"\"Հունվարի 21-ին, ժամը 17.30-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը բջջային հեռախոսից պարբերաբար զանգում է «1-01» օպերատիվ հերթապահության հեռախոսահամարին եւ աշխատակիցների հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ տալիս՝ խոչընդոտելով օպերատիվ ծառայության բնականոն աշխատանքները: ՀՀ ոստիկանությունից երեկ տեղեկացրին, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ արարքը կատարել է «Սեւան» քրեակատարողական հիմնարկության դատապարտյալ՝ 31-ամյա Գեւորգ Հակոբյանը (պատիժը կրում է 2004 թ. օգոստոսի 7-ից, ՀՀ քրօրի 34-104 հոդ. 1-ին մասի մեղադրանքով): Հանգամանքները պարզվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել