Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դիմել է տուժողներին

Փետրվար 13,2010 00:00

\"\"ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության եւ Մասիսի բաժնի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Արարատի մարզի Սայաթ- Նովա գյուղից, խարդախություն կատարելու համար ոստիկանության Մասիսի բաժին բերման են ենթարկել Արմավիրի մարզի Խորունկ գյուղի բնակիչ Հովհաննես Ավագյանին։ Քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Հովհ. Ավագյանը խարդախությամբ ավտոմեքենա հափշտակելու նպատակով 2009 թ. հոկտեմբերի 18-ին Երեւանի Էրեբունի թաղամասում գտնվող ավտոմեքենաների շուկայում հանդիպել եւ ծանոթացել է «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենա վաճառող Արմեն Ալավերդյանի հետ եւ պայմանավորվել է գնել մեքենան։ Ավագյանը ավտոմեքենայի դիմաց նախնական տվել է 500 դոլար եւ պայմանավորվել է, որ ավտոմեքենան կգրավադնի բանկ եւ մնացած 6500 դոլարը կվճարի բանկից գումար ստանալուց հետո։ Այդ նպատակով մեքենան գրանցել է իր անվամբ, եւ Էջմիածնի տարածքային նոտարական գրասենյակում նրանց միջեւ կնքվել է մեքենայի առուվաճառքի պայմանագիր եւ 6500 դոլարի մասով փոխառության պայմանագիր՝ մեկ ամիս անց, մինչեւ 2009 թ. նոյեմբերի 20-ը վերադարձնելու պայմանով։ Դրանից հետո Ավագյանը խաբեությամբ տիրացել է Ալավերդյանին պատկանող «Օպել Օմեգա» մեքենային, այն 5000 դոլարով վաճառել մեկ այլ քաղաքացու եւ փակել իր պարտքերը։

Ոստիկանները հիմնավոր կասկածներ ունեն, որ Հովհաննես Ավագյանի նույնաբովանդակ գործողություններից տուժածները անհամեմատ շատ են: Ոստիկանությունը դիմել է տուժողներին՝ իրենց դիմելու խնդրանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել