Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փետրվար 13,2010 00:00

«ՄՏՍ 236»-ը՝ հատուկ Հայաստանի համար

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, սկսել է «ՄՏՍ» ապրանքային նշանով բջջային հեռախոսների վաճառք: «ՄՏՍ 236»-ը, որպես այդպիսին, հայաստանյան շուկայում առաջարկվող առաջին բջջային հեռախոսն է: Մոդելը չինաստանյան «ZTE» կորպորացիայի կողմից հատուկ մշակվել է «Վոդաֆոն» ընկերության համար եւ «ՄՏՍ» բրենդի ներքո՝ կվաճառվի երկու օպերատորների միջեւ ռազմավարական գործընկերության շրջանակներում: «ՄՏՍ 236»-ը օժտված է հիմնական հնարավորություններով եւ արժե 11.900 դրամ: Դասական ոճի, օգտագործման տեսանկյունից դյուրին հեռախոսն ապահովված է գունավոր էկրանով, բազմահնչյուն մեղեդիներով, լապտերով եւ առօրյա հաղորդակցմանն անհրաժեշտ բոլոր հնարավորություններով: Այն կարող է օգտագործվել միայն «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության «SIM» քարտերի հետ: Հեռախոսի ձեռքբերման դեպքում տրվում է նաեւ մեկ տարվա երաշխիք: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքերով՝ «Մենք շարունակելու ենք ընդլայնել մատչելի հեռախոսների առաջարկվող տեսականին: Այս մոդելը նախատեսված է երկրի ոչ բարձր եկամուտ ունեցող բնակչության համար, ում անհրաժեշտ են բջջային հաղորդակցության պարզ լուծումներ: Նման հեռախոսն առավել հարմար է թոշակառուներին, ուսանողներին եւ բարձր դասարանների աշակերտներին: Հանդիսանալով համաշխարհային փորձը եւ տեղական առանձնահատկությունները համատեղող միջազգային օպերատոր, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կիրառում է նաեւ իր ապրանքանիշը: Այսօր մենք շուկայում ներկայացրինք նմանատիպ առաջին հեռախոսը՝ «ՄՏՍ 236»-ը: Շուկայի տարբեր հատվածների պահանջները բավարարելու համար, առաջիկայում հանդես ենք գալու համանման առաջարկություններով»: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը մտադիր է ամբողջ երկրի տարածքում գործող իր սպասարկման կենտրոններն օգտագործել նաեւ մանրածախ առեւտրի սեփական ցանցը զարգացնելու համար: Հեռախոսների տարածման այդ մոտեցումը հնարավորություն է ընձեռում խթանելու դեպի «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններ հաճախողների հոսքը եւ առավել ամրապնդելու ընկերության մրցակցային առավելությունները:

$21 միլիարդի աշխատեցրել են

Առաջիկայում ստեղծվելու են թրաֆիքինգով զբաղվողների եւ թրաֆիքինգի զոհերի համար նախատեսված հատուկ բազաներ. «Զոհերի բազան կտեղադրվի սոցապ նախարարության, իսկ զբաղվողներինը՝ ոստիկանության շենքում, այս նախաձեռնությունը հնարավորություն կտա թրաֆիքինգի զոհերին ավելի լավ աջակցելու եւ պատասխանատվության ենթարկելու թրաֆիքինգ իրականացնողներին»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աշխատանքի միջազգային կազմակերպության ծրագրերի ղեկավար Նվեր Սարգսյանը: Այդ կազմակերպությունը բացահայտել է, որ Հայաստանում 12,3 մլն մարդ է ներգրավված հարկադիր աշխատանքի եւ թրաֆիքինգի մեջ. «Նախորդ տարի հաշվեցինք, թե ինչ է արժեցել այդ մարդկանց չվճարված աշխատավարձերի գումարը եւ, ըստ ուսումնասիրությունների՝ հարկադրանքի գումարը կազմել է $21 մլրդ»: Պարոն Սարգսյանի խոսքով, իրենք միգրանտների համար ուղեցույցներ են պատրաստել, որոնց շնորհիվ՝ մարդիկ այդ երկրներ կգնան գիտակցված որոշում կայացնելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել