Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի հիշատակ Վարդանանց

Փետրվար 13,2010 00:00

\"\"Փետրվարի 11-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, Սրբոց Վարդանանց տոնի առիթով, մատուցվել է պատարագ, որի ընթացքում, անդրադառնալով Սուրբ Վարդանանց նահատակության խորհրդին, պատարագիչը՝ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ տեր Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, նկատել է. «Մի ամբողջ ազգ ոտքի ելավ իր իսկ կամավորաբար ընդունած հավատքը պաշտպանելու նրանցից, ովքեր նպատակ ունեին զրկել վերջինիս՝ սեփական հավատքն ունենալու եւ ազատորեն պաշտելու իրավունքից: Վարդանանց պատերազմն ավարտված չէ, շարունակվում է նաեւ այսօր, շարունակվում է բոլոր նրանց դեմ, ովքեր ուզում են վերացնել մեր ազգի հոգին՝ Հայոց եկեղեցին: Եվ այդ շարունակվող պատերազմի ընթացքին յուրաքանչյուրս պարտականություն ունենք մեզ համարելու եւ զգալու իբրեւ Վարդանանց հետեւորդներ, քաջ Վարդանի զինվորներ»:

Իսկ վիրահայոց թեմում Ջավախքի փոխառաջնորդարանի նախաձեռնությամբ եւ Ախալքալաքի հոգեւոր հովիվ՝ տեր Տաթեւ քահանա Մարուքյանի առաջնորդությամբ մի խումբ երիտասարդներ Ախալքալաքից ուխտագնացություն են կատարել Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցի: Հիշատակության տոնի առիթով Ախալցխայի Սուրբ Նշան (Սուրբ Վարդանանց) եկեղեցում տ. Տաթեւ քահանա Մարուքյանը եւ տ. Տիգրան քահանա Մխիթարյանը կատարել են հիշատակման ժամերգություն, որը Սբ. Նշան եկեղեցում տեղի չէր ունեցել Սովետական Միության ժամանակաշրջանից ի վեր:

Այժմ Սուրբ Նշան եկեղեցին չի գործում, սակայն բաց է բոլոր այցելուների համար: Վրաց ուղղափառ եկեղեցին այն եւս համարում է «վիճելի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել