Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայաստան-2009. խոստում եւ իրականություն»

Փետրվար 13,2010 00:00

Փետրվարի 12-ին Վանաձորի «Գրին հաուզ» հյուրատանը կազմակերպվել էր «Սիվիլիթաս» հիմնադրամի «Հայաստան 2009. խոստում եւ իրականություն» 2-րդ տարեկան զեկույցի քննարկումը:

Բանախոսներն էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, Լոռու մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդիկ Հովսեփյանը, «Ֆուլոտ» տնաշինական կենտրոնի Վանաձորի գրասենյակի համակարգող Տաթեւիկ Այվազյանը:

«Պրոբլեմները քաղաքում, իհարկե, շատ են, եւ բացի այն, որ տեղական խնդիրները համակարգային են, այստեղ լրատվամիջոցներն էլ ակտիվ չեն հասարակական, քաղաքական, տնտեսական կարեւոր հիմնախնդիրների լուսաբանման գործում: Պրոբլեմ լուծողները Երեւանում են»,- նկատեց Արթուր Սաքունցը:

Ի հեճուկս իշխանավորների հավաստիացումների՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մեր կողքով չանցավ: Ըստ Էդիկ Հովսեփյանի, մարզում ամենավատ վիճակում Թումանյան քաղաքն է. «Ամենաաղքատիկ ու ապագա չունեցող քաղաքն է: Ես զարմանում եմ, թե ինչպես է ժողովուրդն այստեղ ապրում. ոչ հող ունեն, ոչ աշխատող ձեռնարկություն: Իսկ Վանաձորում, եթե մի երկու գործարան չաշխատի՝ 100 հազարանոց բնակչություն մենք չենք կարող պահել. ամենաշատը 50 հազար հնարավոր է պահել: Թե էն 50 հազարին ի՞նչ ենք անելու՝ չգիտեմ»: Ի հավելումն, մարդիկ 20-22 տարի է՝ ապրում են տնակներում: «Տնակները վաղուց շարքից դուրս են եկել. այնտեղի բնակիչները առողջական եւ հոգեբանական խնդիրներ ունեն, ընդ որում՝ ձեռքբերովի, որը տնակում երկար մնալու հետեւանք է», սա էլ՝ ըստ Տաթեւիկ Այվազյանի:

Բանախոսները եւ քննարկման մասնակիցները խոսեցին նաեւ հայ-թուրքական հարաբերություններից: «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր նախագահ Վարդան Օսկանյանը նկատեց, որ կարող ենք հարաբերությունների այնպիսի ձեւաչափ ունենալ, որ թույլ կտար Վուդրո Վիլսոնի «Իրավարար վճռի»՝ ապագայում կիրառման ավելի մեծ հնարավորություններ ունենալ, իսկ ահա սահմանային խնդիրները եւ «Պատմաբանների հանձնաժողովը» այս համատեքստում ներառելը՝ չեզոքացրել է Վիլսոնի վճռի իրականացման հավանականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել