Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ ԿԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԵՆ

Փետրվար 13,2010 00:00

Ազգային անվտանգության ռազմավարության եւ հանրապետության նախագահի կարգադրության համաձայն` 2010 թվականի ընթացքում պետք է մշակվի եւ հաստատվի Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարությունը: Այդ աշխատանքները երեկ մեկնարկել են սահմանային անվտանգության, ահաբեկչության եւ կիբերահաբեկչության դեմ պայքարի միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նիստում որոշվել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ գործուղել Հայաստանի սահմանային անցակետեր` տեղերում ուսումնասիրելու առկա իրավիճակը եւ ներկայացնելու սահմանային անցակետերի արդիականացման առաջարկություններ: Ընդգծելով Հայաստանի պետական սահմանների անվտանգության մակարդակի բարձրացման եւ սահմանային ենթակառուցվածքների արդիականացման կարեւորությունը` Արթուր Բաղդասարյանը նշել է, որ աշխատանքները պետք է տարվեն երեք ուղղություններվ. «Հայաստանի սահմանային անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով պետք է մշակել եւ 2010 թվականի ընթացքում անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացնել Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարությունը: Պետք է մշակել սահմանային ենթակառուցվածքներն արդիականացնելու համալիր ծրագիր, որը կներառի Բավրայի, Բագրատաշենի, Մեղրու, Այրումի եւ Գոգավանի սահմանային անցակետերը, քանի որ դրանք ե՛ւ տեխնիկական, ե՛ւ ինստիտուցիոնալ առումով լուրջ վերազինման կարիք ունեն: Այդ անցակետերը պետք է համապատասխանեցվեն միջազգային չափանիշներին: Անհրաժեշտ է մշակել նաեւ ահաբեկչության եւ կիբերահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագիր, ինչը բխում է Հայաստանի միջազգային պարտավորություններից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել