Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փետրվար 12,2010 00:00

ԱՌԱՋԱՐԿ՝ ԱՊԱՀԱՐԶԱՆՆԵՐԸ  ԱՐԳԵԼԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այդ առաջարկն օրինագիծ դառնալու համար դրան պետք է հավանություն տա 700 հազար մարդ: Այն բանից հետո, ինչ Կալիֆոռնիայում հանրաքվեի ընթացքում որոշում է ընդունվել արգելել միասեռական ամուսնությունները, 38-ամյա վեբ-ձեւավորող Ջոն Մարկոտտեն Սակրամենտոյից հանդես է եկել ապահարզանների արգելքին կողմ, գրում է Tagesanzeiger-ը: Իր բավական արտասովոր՝ 2010 California Marriage Protection Act նախաձեռնության շրջանակներում նա արտադրել է թեմատիկ մայկաներ, որոնց մի մասի վրա պատկերված են փեսացու եւ հարսնացու՝ հավերժ կապված շղթաներով: Ինչպես նշում է հրատարակչությունը, ամուսնալուծության գործընթացների արգելմանը սատարող շարժմանն անդամակցել է 17 հազարից ավելի մարդ: Իր նախաձեռնությունը հանրաքվեի դնելու համար Մարկոտտեից պահանջվում է մինչեւ 2010թ. մարտի 22-ը հավաքել 964354 ստորագրություն:

ՄԻԱՍԵՌԱԿԱՆՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՆՍՍԵՌԱԿԱՆՆԵՐԸ  ՉԵՆ ՓՐԿՎԵԼՈՒ

Միասեռականները եւ տրանսսեռականները «երբեք չեն մտնի Աստծո արքայություն»,- հայտարարել է առողջապահության ոլորտի աշխատողների մասին հովվական խնամքի գծով Պապական խորհրդի նախկին նախագահ, կարդինալ Խավյեր Լոսանո Բարրագանը: Մեքսիկացի կարդինալն իր հայտարարության մեջ հղում է արել Պողոս առաքյալի խոսքերին՝ «ամոթալի կրքերի մասին»՝ ասված հռոմեացիներին ուղղված թղթի առաջին գլխում:Բարրագանն ընդգծել է, որ «միասեռական չեն ծնվում, այլ դառնում են: Միգուցե՝ ոչ իրենց մեղքով, բայց միեւնույն է, գնալ ընդդեմ բնության եւ ոտնահարել մարմնի արժանապատվությունը՝ նշանակում է վիրավորել Աստծուն»,- ասել է կարդինալը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել