Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սատանայապաշտները հրդեհել են եկեղեցի

Փետրվար 12,2010 00:00

Ամերիկացի սատանայապաշտները հրդեհել են եկեղեցի եւ տաճարից դուրս են հանել նվիրատվությունների գավաթը:
qahana.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 9-ի վաղ առավոտյան խորհրդավոր կերպով հրդեհված Բրոնկսեի եկեղեցու պաստորը հաստատում է, թե եկեղեցին հրդեհել են՝ նախապես պատերին գրելով սատանայապաշտական լոզունգներ: Ոստիկանությունում ընդունել են, որ հրդեհի հանգամանքները կասկածելի են: Պաստոր Ռեյմոնդ Տալավերան ասել է, թե ոստիկանությունը հայտնաբերել է բենզինի հետքեր, եւ որ վանդալներն աթոռները տարել են խորան եւ այրել: Հրդեհը մարելիս տուժել է 3 հրշեջ, նրանցից մեկը՝ լրջորեն: Հանցագործները պատառոտել են գորգը, վնասել պատերի փայտե երեսպատվածքը, ավերել մանկական սենյակը: Եկեղեցու պատերին գրոտել են «Գնացեք բոլորդ» եւ «Հեռացեք մեր թաղամասից» բնույթի մակագրություններ, որոնց կողքին նկարված են եղել երեք 6 եւ շրջված հնգանիստ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել