Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի ամենագեր մարդը նիհարել է 127 կգ

Փետրվար 12,2010 00:00

Աշխարհի ամենագեր մարդը՝ բրիտանացի Պոլ Մեյսոնը, ստամոքսի փոքրացման վիրահատությունից հետո նիհարել է ավելի քան 127 կգ: Այժմ նրա քաշը կազմում է 184 կգ: Ըստ doctors.am-ի՝ 48-ամյա Մեյսոնը դարձավ աշխարհում ամենածանր մարդը այն բանից հետո, երբ 2009թ.-ին աշխարհի նախկին ամենածանր մարդը՝ 43-ամյա մեքսիկացի Մանուել Ուրիբեն իր 572 կգ քաշի մեծ մասը կորցրեց ամուսնանալու համար: Վիրահատությունից առաջ բժիշկները Մեյսոնին խիստ սննդակարգ նշանակեցին, որպեսզի նա կարողանա դիմանալ վիրահատական միջամտությանը: Քաշի մի փոքր նվազումից հետո նրան «հատուկ» շտապօգնության մեքենայով տարան իր տնից 230 կմ հեռավորության վրա գտնվող «Սուրբ Ռիչարդ» հիվանդանոց: Քաշի մի մասը նա կորցրեց վիրահատության ժամանակ առաջնային որովայնային պատից ճարպի դուրս բերմամբ, ինչը անհրաժեշտ էր որովայնային խոռոչ մուտք գործելու համար: Ապա, ստամոքսի վիրահատական փոքրացումից հետո, արագ հագեցվածություն զգալու միջոցով, ինչն էլ հանգեցրեց կալորիաների ավելի քիչ օգտագործմանը, նա սկսեց նիհարել ինքնուրույն: Առողջապահության գաղտնի տեղեկատվության համաձայն, վիրահատությունից հետո վերականգնումը ընթանում է բարեհաջող եւ Մեյսոնը մտադրված է ավելի շատ նիհարել: Նա ստիպված է եւս երկու շաբաթ մնալ հիվանդանոցում, իսկ կես տարի հետո բժիշկները պլանավորում են շարունակել նրա վիրահատական բուժումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել