Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չլրացված թերթիկը մահվան պատճառ դարձավ

Փետրվար 12,2010 00:00

Ծեր բրիտանացին մահացավ սրտի կանգից, քանի որ բուժանձնակազմը ոչինչ չէր ձեռնարկել՝ ղեկավարվելով վերակենդանացնող միջոցառումներից հրաժարման՝ չլրացված թերթիկով: Այս միջադեպը տեղի է ունեցել Անգլիայի Դերբի քաղաքում: Ինչպես տեղեկացնում է doctors.am-ը՝ 86-ամյա Պիտեր Կլարկը, ով տառապում էր սրտի հիվանդությամբ, հիվանդանոց էր բերվել մրսածության ախտանշաններով: Այն բանից հետո, երբ հիվանդի մոտ սկսվեց սուր սրտային անբավարարության նոպա, հերթապահ բուժքույրը բժիշկներին չկանչեց, քանզի հիվանդի անկետայի մեջ տեսել էր վերակենդանացնող միջոցառումներից հրաժարման թերթիկ: Դրանից հետո բժիշկները փորձել են  օգնել հիվանդին, բայց՝ ապարդյուն:
Միջադեպի հետաքննության ժամանակ սրտաբան Ալիստեր Մակուենսը հայտնեց, որ հիվանդի վիճակը շատ ծանր էր, նույնիսկ եթե վերակենդանացման միջոցները ժամանակին կիրառվեին, հիվանդի ողջ մնալու հավանականությունը շատ չնչին էր: Ըստ քննիչ Ռոբերթ Հանթերի եզրակացության, Կլարկը մահացել է բնական պատճառներից եւ այն, որ բժիշկները հապաղել են հիվանդին օգնել, մահվան պատճառ չի հանդիսացել: Միեւնույն ժամանակ քննիչը նշեց, որ այս միջադեպի շնորհիվ բացահայտվել են առողջապահական համակարգի ընդհանուր թերությունները: Իր հերթին գլխավոր բժիշկ Էլիսոն Ֆաուլին ընդգծեց, որ այս դեպքը պատճառ հանդիսացավ, որպեսզի այլեւս նմանօրինակ միջադեպերը բացառվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել