Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օլիմպիադան սնանկացնում է տաքսիստներին

Փետրվար 12,2010 00:00

Վանկուվերի տաքսի ծառայությունների եկամուտները շեշտակիորեն ընկնում են, քանի որ տաքսիներին արգելված է երթեւեկել օլիմպիական երթուղիներով: Խաղերի կազմկոմիտեն նման կարգազանցներին տեղում տուգանում է $100, իսկ մեքենան տարվում է տուգանային հրապարակ:
«Վարորդները ուղեւոր վերցնելու կամ իջեցնելու համար չեն կարողանում կանգնել: Գործերն անչափ վատ են: Մինչդեռ՝ մենք հակառակն էինք մտածում: Եվ եթե ինչ-որ բան չփոխվի, ստիպված կլինենք վարորդների կրճատել»,- դժգոհում է Վանկուվերի խոշորագույն տաքսի ծառայություններից մեկի տերը՝ Ամրիկ Մահիլը: 
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել