Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վանկուվեր 2010»

Փետրվար 12,2010 00:00

Վիճակագրական տվյալներ

Ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերն անցկացվելու են փետրվարի 12-ից 28-ը:
Խաղերի ծրագրում ընդգրկված է 15 մարզաձեւ՝ բիաթլոն, հոկեյ, բոբսլեյ, դահուկավազք, գեղասահք, դահուկացատկ, դահուկային երկամարտ, կերլինգ, չմշկավազք, շորթ-տրեկ, ֆրիստայլ, լեռնադահուկային սպորտ, սահնակային սպորտ, սկելետոն, սնոուբորդ:
Խաղարկվում է մեդալների 86 հավաքածու: Ավելացել է պարգեւների երկու հավաքածու. ֆրիստայլում՝ սկի-կրոս (տղամարդիկ եւ կանայք): Այս որոշումը ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն ընդունել է Քուվեյթում՝ 2006 թվականի նոյեմբերի 28-ին:
Խաղերին մասնակցում են 5500 մարզիկներ եւ պաշտոնական անձինք: Նրանք ներկայացնում են աշխարհի 80 երկրներ:
Վանկուվերը 21-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք ընտրվել է 2003 թվականի հուլիսի 2-ին՝ Պրահայում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի 115-րդ համաժողովում:
Այդ պայքարում Վանկուվերի մրցակից եղել են Պյոնչանգուն (Հարավային Կորեա) եւ Զալցբուրգը (Ավստրիա):
Հայաստանը որպես անկախ պետություն ձմեռային օլիմպիական խաղերում նորամուտը նշել է 1994 թվականին՝ Լիլեհամերում, որից հետո մասնակցել է հաջորդ երեք օլիմպիական խաղերին. 1998 թ.՝ Նագանո, 2002 թ.՝ Սոլթ Լեք Սիթի, 2006 թ.՝ Թուրին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել