Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առայժմ լռություն է

Փետրվար 12,2010 00:00

Այսօր Վանկուվերում կտրվի ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերի մեկնարկը, որին Հայաստանից մասնակցում է չորս հոգի:
Դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը (Աշոցք), Քրիստինե Խաչատրյանը (Գյումրի), լեռնադահուկորդներ Արսեն Ներսիսյանը (Ծաղկաձոր), Անի-Մաթիլդա Սերեբրակյանը (ԱՄՆ) եւ մարզիչները Կանադա  մեկնել են դեռ փետրվարի 5-ին:
Սակայն նրանց առօրյայի, մարզումների ընթացքի եւ մարզավիճակի մասին ոչ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, ոչ օլիմպիական կոմիտեի կայքերում փետրվարի 10-ի դրությամբ տեղեկատվություն չկար: Ավելին, վերոնշյալ կառույցները լռում են նաեւ փետրվարի 6-ին օլիմպիական ավանում Հայաստանի պետական դրոշի բարձրացման պաշտոնական արարողության մասին, որին ներկա գտնվելու նպատակով փետրվարի 3-ին Կանադա է մեկնել ՀՀ մարզական պատվիրակության գլխավոր հանձնակատար (շեֆ միսիա), ՀԱՕԿ-ի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը:
Երեկ Կանադայում Հայաստանի մարզական պատվիրակությանը պետք է միանային մեր գործընկերներ Կարեն Գիլոյանն ու Կարո Պողոսյանը, որոնք մեկնելուց առաջ խոստացան ամեն օր մեր պատվիրակության մասին տեղեկատվություն հաղորդել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել