Այսօր, ժամը 18-ին, Երեւանի քաղաքապետարանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում կկայանա «Գրողը եւ ժամանակը» խորագրով երեկո: Կցուցադրվի Հրանտ Մաթեւոսյանին նվիրված ֆիլմ (հեղինակ՝ Ռ. Շառոյան), կհնչի խմբերգային երաժշտություն (դիրիժոր՝ Հ. Թոփիկյան) եւ կբացվի ցուցահանդես: Միջոցառմանը կմասնակցեն «Աշնան արեւ» ֆիլմի գլխավոր դերակատար Անահիտ Ղուկասյանը, գրականության եւ արվեստի անվանի գործիչներ: