Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՊԿՆ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ՝ «ՎԵՐԵՎՆԵՐԻՆ»

Փետրվար 12,2010 00:00

Երեկ Հայաստանի պետական կամերային նվագախմբի 18 երաժիշտներ բաց նամակ են հղել ՀՀ եւ ԱԺ նախագահներին, վարչապետին, մշակույթի նախարարին, ԶԼՄ-ներին: Նրանք փաստում են, որ նվագախմբում «առկա է չափազանց լարված ու անառողջ մթնոլորտ, որի պատճառը Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղ. ղեկավար Ա. Ղարաբեկյանի եւ նվագախմբի երաժիշտների մեծամասնության՝ 23-ից 18-ի միջեւ գոյություն ունեցող հակամարտությունն է»: Նամակում երաժիշտները դժգոհել են նվագախմբի տնօրենի ներկայիս պաշտոնակատար Անահիտ Ծպնեցյանից, ում հրահանգով փակի տակ են պահվել աթոռները, նոտակալները, նոտաները, երաժշտական գործիքները, եւ նվագախումբը հնարավորություն չի ունեցել փորձեր անցկացնել: «Փետրվարի 2-ից, վերջապես, մեզ տրամադրվեց անհրաժեշտ գույք եւ հնարավորություն տրվեց օգտվելու Հայաստանի պետական կամերային նվագախմբի գրադարանից, բայց պարզվեց, որ նոտաների որոշ մասը բացակայում է: Հարց է ծագում. որտե՞ղ է պետական գույք հանդիսացող գրադարանի մի մասը… Մենք՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի երաժիշտներս բազմաթիվ համերգներ ենք ունեցել աշխարհի շատ երկրներում եւ միշտ արժանապատվորեն ենք ներկայացրել հայ մշակույթը: Դա պարոն Ա. Ղարաբեկյանի մենաշնորհը չի եղել: Խնդրում ենք մեզ հեռու պահել ամեն տեսակի խարդավանքներից եւ տալ արդարացի լուծում այս հարցին»,- ասված է նամակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել