Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ՝ «9/11»-Ի ՄԱՍԻՆ

Փետրվար 12,2010 00:00

ԱՄՆ-ում առաջին անգամ եւ պաշտոնապես հրապարակվել են 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը արձանագրած բացառիկ լուսանկարներ: Դրանք արվել են երկնքից՝ ոստիկանության ուղղաթիռներից եւ բացառիկ են նրանով, որ ահաբեկչության օրը միայն նրանք են իրավունք ունեցել երկինք բարձրանալ եւ գտնվել ահաբեկչության թիրախ դարձած Համաշխարհային առեւտրի կենտրոնի զույգ երկնաքերների ամենամոտ տարածության վրա: «Newsru»-ի մատուցմամբ, հիմա լայն հասարակայնությունը նույնպես կարող է տեսնել, թե ինչ տեսք է ունեցել երկնաքերների փլուզումը երկնքից նայելիս, եւ ինչպիսին է եղել քաղաքի համայնապատկերը ահաբեկչությունից հետո: Այդ լուսանկարները, որոնց հեղինակը Նյու Յորքի ոստիկանական բաժնի նախկին դետեկտիվ Գրեգ Սեմենդինգերն է, փոխանցվել է ահաբեկչությանը նվիրված ամերիկյան թանգարանին, որը ծրագրվում է բացել 2012թ.-ին: Թվով 9 խտասկավառակներում ամփոփված լուսանկարները ընդհանուր հաշվով 2779 հատ են: Դրանցից 12-ը «9/11» ահաբեկչության զոհերի կազմակերպության ներկայացուցիչներն արդեն երկուշաբթի տեղադրել էին համացանցում, եւս 12-ը ավելացվել է չորեքշաբթի օրը: Հիշեցնենք, որ 2001թ. սեպտեմբերի 11-ին երկու ինքնաթիռներ մխրճվեցին զույգ երկնաքերների մեջ, եւս մեկ ինքնաթիռ մխրճվեց Պենտագոնի շենքի արեւմտյան հատվածը: Այդ օրը տեղի ունեցած ահաբեկչության զոհ դարձավ ավելի քան 2752 մարդ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել