Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պաղեստինցի փախստականները «տնավորվեցին»

Փետրվար 12,2010 00:00

ՄԱԿ-ը փակել է Իրաքի եւ Սիրիայի սահմանում գտնվող պաղեստինցի փախստականների երկու ճամբարներից մեկը: Դա արվել է այն բանից հետո, երբ կազմակերպությունը այդ ճամբարում բնակվող 1300 պաղեստինցիների համար կարողացել է բնակավայր գտնել: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ը հաղորդում է, որ 1000 պաղեստինցիների համաձայնել են ընդունել Ավստրալիան, Շվեդիան եւ Չիլին, մնացածին իր տարածքում ընդունել է Սիրիան:
Սադամ Հուսեյնի իշխանության օրոք պաղեստինցիները Իրաքի տարածքում ցանկալի հյուր էին: Այն ժամանակվա իշխանությունները նրանց փողոց էին դուրս բերում՝ ի պաշտպանություն զավթված Պաղեստինի բազմամիլիոնանոց ցույցերին մասնակցելու համար: Այդ ժամանակահատվածում Իրաքում պաշտոնապես բնակվում էր ավելի քան 30 հազար պաղեստինցի:
Բաղդադում ռեժիմի փոփոխության եւ 2003թ.-ին ամերիկյան զորքերի ներխուժումից հետո պաղեստինցիները, որոնք սունի դավանանքի կրողներն են, դարձան իրաքցի շիա-գրոհայինների մշտական հարձակման թիրախ եւ ստիպված եղան ընտանիքներով թողնել իրենց բնակավայրերն ու օթեւան փնտրել Սիրիայում: Սակայն Դամասկոսը չէր ցանկանում ընդունել նրանց՝ պատճառաբանելով, թե իր տարածքում առանց այդ էլ ապաստան էին գտել մի քանի հարյուր հազար պաղեստինցիներ, որոնք Սիրիա էին տեղափոխվել դեռ 1948 թվականին՝ Իսրայել պետության կազմավորումից հետո: Սիրիան հայտարարում էր, թե Իսրայելը պարտավոր է պատասխանատվություն կրել այդ մարդկանց ճակատագրի համար:
Արդյունքում «իրաքցի պաղեստինցիները» 2006թ.-ից ի վեր հայտնվել էին Իրաքի եւ Սիրիայի սահմանի չեզոք տարածքում՝ ատ-Տանֆ եւ ալ-Վալիդ սահմանամերձ ճամբարներում: Ատ-Տանֆը, ըստ էության, ՄԱԿ-ն արդեն փակեց, իսկ ալ-Վալիդ ճամբարում դեռ ապրում են ավելի քան 1000 պաղեստինցիներ եւ եւս 200 այլազգիներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել