Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԵՆԳՈՒՐՈՒ-2010»-Ի ԳՐԱՆՑՈՒՄԸ ՍԿՍՎԵԼ Է

Փետրվար 12,2010 00:00

«Այբ» կրթական հիմնադրամից տեղեկանում ենք, որ սկսվել է 2010թ.-ի «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթին մասնակցել ցանկացող դպրոցների գրանցումը: Հանրապետության ավելի քան 1200 դպրոցների արդեն ուղարկվել են մրցութային փաթեթները, որոնցում ամփոփված են դպրոցի մասնակցության հայտը, անցկացման մանրամասն կարգը, այլ անհրաժեշտ տեղեկություններ: Մրցույթի կանոններն ու մասնակցության կարգը էական փոփոխությունների չեն ենթարկվել: «Կենգուրու 2010»-ի մանրամասներին շահագրգիռ անձինք ու կազմակերպությունները կարող են ծանոթանալ ինչպես «Կենգուրուի» կայքէջում՝ www.kangaroo. am, այնպես էլ մասնակցող դպրոցներում:
Այս տարի «Կենգուրուի» խնդիրները (միայն խնդիրները) լինելու են երկլեզու բոլոր երեխաների համար՝ հայերեն եւ ռուսերեն: Մրցույթի օրը երեխան հնարավորություն կունենա ընտրել խնդիրները կարդալու եւ հասկանալու իրեն հարմար լեզուն: Այս հնարավորությունը ընձեռվել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» ներկայացուցչության շնորհիվ:
Այս տարի մրցույթը Հայաստանում կանցկացվի մարտի 18-ին, «Այբ» կրթական հիմնադրամի կողմից, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հովանու ներքո: Դպրոցում երեխաների գրանցման եւ դպրոցների հայտերի ներկայացման վերջնաժամկետն է փետրվարի 24-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել