Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սպանել է դստերը

Փետրվար 12,2010 00:00

Երեկ ՀՀ ոստիկանությունը տեղեկացրեց, որ փետրվարի 10-ին ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ փետրվարի 7-ին Երանոս գյուղի 21-ամյա բնակչուհի Մանուշակ Խաչատրյանը տանը մահացել է, մահը եղել է բռնի, իսկ հաջորդ օրը նրան շտապ հուղարկավորել են: ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության եւ Մարտունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 7-ին, ժամը 1.30-ի սահմաններում, տանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 46-ամյա Անդրանիկ Խաչատրյանը վիճաբանել է դստեր՝ Մանուշակ Խաչատրյանի եւ կնոջ՝ Նուբար Փաշոյանի հետ, որի ընթացքում փայտով հարվածել է նրանց գլխին: Ստացած վնասվածքներից որոշ ժամանակ անց դուստրը անասնագոմում մահացել է:
Բերման ենթարկված Անդրանիկ Խաչատրյանը խոստովանական ցուցմունք է տվել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Անդրանիկ Խաչատրյանը ձերբակալված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել