Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ապագան» վերադառնում է

Փետրվար 12,2010 00:00

Ժամանակին ուսանողության եւ երիտասարդության հարցերով խիստ ակտիվ գործունեություն ծավալող «Սարգիս Տխրունի»  ուսանողական միությունը հրատարակում էր նաեւ «Ապագա» ամսաթերթը: Այժմ միությունը որոշել է վերսկսել ամսագրի հրատարակումը: Ինչպես գրված է «Սարգիս Տխրունու» հայտարարության մեջ՝ «պահպանելով բոլոր բարի ավանդույթներն ու ընդլայնելով մեր արդեն իսկ կայուն ընթերցողների բանակը՝ «Ապագա» ամսագիրն է\’լ ավելի հետաքրքիր ու հրատապ երիտասարդական թեմաներով վերսկսում է իր գործունեությունը»: Վերահրատարակվող ամսագրի առաջին համարում տեղ են գտել հետեւյալ հոդվածները՝ «Քաղաքականացված ուսանողությո՞ւն, թե՞ «ուսանողացված» քաղաքականություն», «Ո՛ւր էր, թե Հարվարդում սովորեի…», «Մի՛ չաթվիր, կսիրահարվես», «Սերենադները «գիտությունով կը չալեն…» եւ այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել