Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

BONJIORNO ՏԱՎՈՒՇ

Փետրվար 12,2010 00:00

Ավելի քան մեկ ամիս է, ինչ ավարտվել է Նոյեմբերյան քաղաքում գտնվող Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքի հիմնանորոգումը: Այս նպատակով շուրջ 200 միլիոն դրամ է ծախսվել: Չնայած շենքի նորոգումը դեռ Ամանորից առաջ է ավարտվել, սակայն դատարանի շենքը ներկայումս դատարկ է: Խոսակցություններ կան, որ նորոգված շենքը, որտեղ արդեն արտաքին հսկողության տեսախցիկներ կան տեղադրված, պիտի   հագեցվի նոր կահույքով: Իսկ  կահույքը բերվում է Իտալիայից եւ դեռ տեղ չի հասել: Երբ կհասնի՝ դեռ պարզ չէ, բայց հայտնի է, որ մեծ շենքում ընդամենը մեկ դատավոր է լինելու՝ Արման Կուրեղյանը, դատարանի աշխատակազմը՝ 6-7 հոգի, եւ դատական կարգադրիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել