Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱԱԿՏԻՎԸ ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑՆ Է

Փետրվար 12,2010 00:00

Փետրվարի 11-ին Հայաստանի չորս՝ Կապանի, Գյումրու, Վանաձորի եւ Երեւանի «Ամերիկյան անկյունները» հանրությանը ներկայացրին  իրենց ամենաակտիվ, մշտական հաճախորդ եւ դրա արդյունքում 100 000-րդ դարձած այցելուներին: Կապանում դա «Առավոտ» օրաթերթի Սյունիքի մարզի թղթակից Մերի Սողոմոնյանն էր: Այս առթիվ մեր թղթակիցը, ինչպես մյուս «Ամերիկյան անկյունների» 100 000-րդ այցելուները, ԱՄՆ դեսպանատան կողմից կստանան հավաստագրեր եւ ամերիկյան մշակույթի ու արժեքների մասին պատմող ալբոմներ: Քանի որ Կապանի «Ամերիկյան անկյունը» մարզային գրադարանի շենքում է, մեր Մերին գրադարանից էլ գիրք նվեր ստացավ ու շնորհակալություն հայտնեց թե ԱՄՆ դեսպանատան, թե անկյան, թե գրադարանի աշխատակիցներին՝ Կապանում ամերիկյան անկյուն ստեղծելու, լրագրողին անհրաժեշտ ծառայություններ մատուցելու, այլ ծառայությունների հարմարավետությունն ու մատչելիությունն ապահովելու համար:
Հայաստանում «Ամերիկյան անկյուններ» ծրագիրը սկսվել է 2005 թվականի ապրիլին: Առաջին անկյունը Երեւանում հիմնելուց հետո ԱՄՆ դեսպանությունը երեք անկյուն հիմնեց հանրապետության երեք մարզկենտրոններում: Կապանում ամերիկյան անկյունը ստեղծվել է 2007 թվականին: Անցած 5 տարիների ընթացքում ավելի քան 100 հազար մարդ է այցելել Երեւանի, Գյումրու, Վանաձորի եւ Կապանի անկյուններ: Այս անկյուններում ամեն տարի կազմակերպվում են ավելի քան 50 հանրային դասախոսություն, 400 անգլերենի դասեր եւ ակումբներ, ավելի քան 100 ֆիլմերի ցուցադրություն-քննարկումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել