Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԵՐԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԿԺԱՄԱՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Փետրվար 12,2010 00:00

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան Ադրբեջանի իրավապաշտպան կենտրոնի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու Մարդու իրավունքների համաժողովին, որը կկայանա ապրիլի 6-8-ը՝ Հայաստանում: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Արտակ Կիրակոսյանի տեղեկացմամբ, Ադրբեջանի ներկայացուցիչները չեն հրաժարվել մասնակցել Երեւանում անցկացվելիք համաժողովի աշխատանքին: Իսկ հրավերը նրանց, ինչպես նաեւ մյուս բոլոր մասնակիցներին, ուղարկվել է Փարիզում գտնվող Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գրասենյակից: Երեւանում անցկացվելիք համաժողովին կմասնակցի 30 երկիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել