Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԴԻՊԼՈՄ ՉՈՒՆԻ

Փետրվար 12,2010 00:00

Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի, փետրվարի 5-ին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից գրություն է ստացվել, որ Երեւանի բնակչուհի, 1984 թ. ծնված Աշխեն Մ.-ն դիմել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ ոչ ներգաղթային մուտքի արտոնագիր ստանալու խնդրանքով, ներկայացնելով փաստաթղթերի փաթեթ, այդ թվում նաեւ իր անվամբ թիվ AD 009891 ԵՃՇՊՀ դիպլոմը, որի իսկությունը կասկածներ է հարուցել ԱՄՆ դեսպանատանը: Պարզվել է, որ Աշխեն Մ.-ն ԵՃՇՊՀ-ում երբեւիցէ չի սովորել, իսկ դիպլոմը 2008 թ. հոկտեմբերին ձեռք է բերել նրա ամուսինը՝ մի անծանոթ անձից, վճարելով 2.200 ԱՄՆ դոլար: Ըստ փաստաթղթի տեխնիկաքրեագիտական փորձաքննության, հիշյալ դիպլոմի ձեւաթուղթը եւ կնիքների դրոշմները կեղծված են:
Նյութերի նախապատրաստման ընթացքում հայտնի է դարձել, որ Աշխեն Մ.-ն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն է ներկայացրել նաեւ ՍՊԸ-ներից մեկում աշխատելու վերաբերյալ տեղեկանք, սակայն այդ ընկերությունում երբեւիցե չի աշխատել, իսկ տեղեկանքը վերցրել է ՍՊԸ-ի տնօրենից: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Շենգավիթի քննչական բաժին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել