Լրահոս
Օրվա լրահոսը

Հայց՝ հայկական եկեղեցու դեմ

Փետրվար 12,2010 00:00

tert.am-ը, հենվելով «Ankara» գործակալության տեղեկությունների վրա, գրում է, թե թուրքական Turk Buro-Sen հասարակական կազմակերպությունը հայց է ներկայացրել ընդդեմ Ստամբուլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու։ Կազմակերպությունը «ժողովրդի շրջանում թշնամանք հրահրելու եւ վիրավորելու» մեղադրանք է առաջ քաշում եւ արդեն դիմել է Անկարայի դատախազություն։
Turk Buro-Sen-ի նախագահ Ֆահրեթթին Յոքուշը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ եկեղեցու համացանցային կայքէջում հայկական տառատեսակներն օգտագործելիս երբ սեղմվում են S եւ Y տառերը, հայտնվում է TURKEY=GENOCIDE (Թուրքիա=Ցեղասպանություն) գրությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել