Լրահոս
Օրվա լրահոսը

Սեռական-աշխատանքային շահագործմամբ

Փետրվար 12,2010 00:00

2009 թ. ընթացքում ոստիկանության կողմից վարույթ է իրականացվել՝ 15 քրեական գործերով։ Դրանցից 7-ը 2008 թ. հարուցված եւ 2009 թ. փոխանցված գործեր են։ 6 գործով հայտնաբերվել եւ տուժող է ճանաչվել եւս 21 զոհ եւ նոր 2 անձանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 132 եւ 1321 հոդվածներով, 1 գործ (աշխատանքային թրաֆիքինգ) կարճվել է։ 3 քրեական գործ նախորդ տարիներին հարուցված, կասեցված, այնուհետեւ 2009-ին վերսկսված են, որոնցով հայտնաբերվել եւ տուժող են ճանաչվել 12 նոր զոհ եւ 3 նոր անձի մեղադրանք է առաջադրվել։ Քրեական չորս գործ հայտնաբերվել եւ հարուցվել է 2009-ին։ Դրանցից մեկը, որ վերաբերում էր ՀՀ-ից Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային թրաֆիքինգին, կարճվել է Քրեական դատավարական օրենսգրքի 35 հոդվածով։ Մյուս երեքով հայտնաբերվել եւ տուժող են ճանաչվել 14 զոհ։ Մեղադրյալները չորսն են։ Ընդհանուր առմամբ՝ 2009 թ. ընթացքում հայտնաբերվել եւ տուժող է ճանաչվել 60 անձ։ Հետագա աջակցության նպատակով նրանցից 22-ը ուղղորդվել է հասարակական կազմակերպություններ։ Անցյալ տարի որպես մեղադրյալ ներգրավված 10 անձանցից 1-ի վերաբերյալ գործը կարճվել է, չորսը գտնվում է կալանքի տակ, երկուսն արդեն դատապարտվել է, իսկ չորսի նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Ընդհանուր առմամբ՝ ներկայումս թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզման մեջ է 20 անձ։
 2009 թ. ընթացքում ընդհանուր առմամբ դատապարտվել է 10 անձ. չորս անձ դատապարտվել է 13 տարի, 5 տարի, 4 տարի եւ 7 տարի ժամկետներով ազատազրկման, իսկ 1321 հոդվածի հատկանիշներով դատապարտված 6 անձ՝ 8 տարի, 9 տարի, 7 տարի 6 ամիս, 5 տարի, 3 տարի, 11 տարի ժամկետներով ազատազրկման։ Եվս մեկ անձ, այդ գործերի հետ կապված, դատապարտվել է 1 տարի ազատազրկման եւ 200 հազար դրամ տուգանքի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել