Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵԲԵԴԻ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Փետրվար 12,2010 00:00

Ամեն առավոտ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչամբարից արտանետումների պատճառով՝ Դեբեդ գետը մոխրագույն է դառնում: Այրում քաղաքի բնակիչների խոսքով, այդ արտանետումները շարունակվում են մինչեւ կեսօր: 2008թ. օգոստոսի 22-ին ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի Պտղավան այցի ժամանակ այգեգործներն ասել էին, որ դեղձի այգիները ջրում են Դեբեդի ջրով, իսկ ջուրը քանի գնում՝ ավելի է աղտոտվում: Այն ժամանակ փոխվարչապետն ասել էր, որ Դեբեդի ջուրը Երեւանում լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար գյուղնախարարությանը հանձնարարական է տրված, եւ որ բնապահպանության նախարարությունը երկարաժամկետ մոնիտորինգ է իրականացնելու գործարանների կողմից Դեբեդ նետվող արտանետումների նկատմամբ: Արմեն Գեւորգյանը կարծիք էր հայտնել, որ շուտով կգտնվի հարցի լուծումը: «Դեռ Թեղուտը չեն գործարկել, բա որ նա էլ աշխատի, գետի վիճակը ի՞նչ է լինելու»,- «Առավոտի» թղթակցին գանգատվեց Այրումի բնակիչներից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել