Երեկ կառավարության շենքի մոտ դարձյալ հավաքվել էին պետական կարիքների համար իրենց բնակարաններից զրկված Բուզանդի փողոցի նախկին բնակիչները:
Նրանց շահերը պաշտպանող «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Վաչագան Հակոբյանի խոսքերով՝ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը չի ուզում իրենց լսել անգամ եւ պատճառաբանելով, թե ինքը նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի գործերի համար պատասխանատու չէ՝ ձեռքերը լվանում է: Արդեն 6 տարի է՝ ինչ բնակիչները վտարվել են իրենց տներից, բայց մինչ օրս շարունակում են պետական դռները թակել, անընդհատ բողոքի ցույցեր կազմակերպել՝ պահանջելով նորմալ փոխհատուցում: