Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՆԱՆՑ ԴԵՐԸ ՄԵԾԱՑՆՈՒՄ ԵՆ

Փետրվար 12,2010 00:00

Երեկ կառավարության նիստում հաստատվեց Հայաստանի տարածքում ինքնակամ շինարարությունների դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման հայեցակարգը, որտեղ շարադրված են ինքնակամ շինարարության դեպքերը նվազեցնելու, դրա դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու եւ հետագայում դրանք բացառելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցները։ Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, անհրաժեշտ է երկար սպասված այս հայեցակարգը հավուր պատշաճի ներկայացնել նաեւ ԱԺ պատգամավորների ուշադրությանը, քանի որ դրան հետեւելու են օրենսդրական մի շարք նախաձեռնություններ: Նրա խոսքերով, պետք է նաեւ մեր քաղաքացիների ուշադրությունը հրավիրել տվյալ խնդրի վրա եւ նրանց էլ պարզաբանել, որ կառավարությունը անօրինական շինարարության գործում որդեգրել է սկզբունքային եւ կոշտ դիրքորոշում, այլապես ստեղծվել է մի տարօրինակ իրավիճակ, երբ ավելի ձեռնտու է անօրինական շինարարություն կատարել, հետո նոր միայն այն օրինականացնել։
Բացի այդ, կառավարությունը քննարկել է ու հավանություն է տվել գենդերային քաղաքականության հայեցակարգին: Վարչապետը նպատակահարմար է գտել այս խնդրի վրա հրավիրել նաեւ քաղաքական կուսակցությունների ուշադրությունը. «Այս բնագավառի մեր ցուցանիշները բարելավման կարիք են զգում, քանի որ մեր պետական եւ հանրային կյանքում լիակատար չափով չի օգտագործվում կանանց ներուժը»: Հայեցակարգն ուղղված է մեր երկրի կյանքում կանանց դերի բարձրացմանը, այդ թվում` կուսակցությունների նախընտրական ցուցակներում ավելի մեծ թվով կանանց ընդգրկմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել