Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ «ՍԵՔՍ» ՉԿԱ

Փետրվար 12,2010 00:00

Վերջին օրերին Ադրբեջանի քաղաքների եւ գյուղերի փողոցներից սկսել են անհետանալ արտադրամասերի անվանումներով տախտակները: Պատճառը զավեշտական իրավիճակն է, որում հայտնվել են Ադրբեջանի իշխանությունները:
Ըստ «aysor.am»-ի, ինչպես «Թուրան» գործակալությանը հայտնել է օտարերկրյա պատվիրակություններից մեկում ունեցած աղբյուրը, բարձրաստիճան օտարերկրյա առաքելության ընդունելության ժամանակ երկրի ղեկավարը սկսել է պատմել Ադրբեջանի՝ օրինակը չունեցող ձեռքբերումների մասին: Ի պատասխան, օտարերկրյա հյուրերից մեկը հեգնանքով նկատել է, որ ոչինչ չի կարող ասել այլ ոլորտների մասին, բայց սեքսի նկատմամբ վերաբերմունքի առումով Ադրբեջանն իրապես նմանը չունի: Զարմացած նախագահի հարցին հյուրը պատասխանել է, որ երկրի բոլոր ճանապարհների երկայնքով կարելի է տեսնել «sexi» հայտարարություններ («sex»-ը ադրբեջաներեն նշանակում է «արտադրամաս», եւ այդօրինակ հայտարարությունները տեղադրված են տարբեր մանր ձեռնարկությունների դիմաց՝ ողջ երկրի տարածքով):
Հյուրի կատակը տհաճ տպավորություն է գործել երկրի ղեկավարության վրա, եւ տեղական իշխանություններին հանձնարարվել է ամենակարճ ժամկետներում բոլոր հասարակական վայրերից հեռացնել նմանօրինակ հայտարարությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել