Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԻ ՀԱՐՄԱՐՎԵԼՈՒ

Փետրվար 12,2010 00:00

\"\"

Ըստ 7or.am-ի, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե նոր շարժման ստեղծումն արդյոք նշանակո՞ւմ է, որ ինքը վերջնականապես անջատվել է ՀԱԿ-ից եւ այլեւս չի վերադառնա՝ ասել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչ կարող էր, արեց, եւ ինչ կարողանում է, անում ու անելու է։ «Մենք խնդիր չունենք պարտադրելու այդ մարդուն կամ ՀԱԿ-ին, որ դուք այդպես արեք։ Մեր ուզածը եթե նրանք չեն անում, դա չի նշանակում, որ նրանց պիտի ասենք, որ դուք գործ չունեք, եւ դուք ոչինչ եք։ Ո՛չ, այդպիսի խնդիր չկա։ Մենք փորձելու ենք դա անել։ Մեզ հաջողվեց՝ ես վստահ եմ, որ նրանք աջակցողի դերում պետք է լինեն, իրենց հաջողվի՝ մենք կաջակցենք։ Կարեւորը՝ մենք խնդիր ենք դրել այս վիճակից դուրս գալու, եւ մենք չենք հարմարվելու այս իրավիճակին։ Մենք չենք ձեւավորում այն ուժը, որը հերթական ընտրություններին է մասնակցելու։ Ի տարբերություն մնացած բոլոր ուժերի»,- նշել է պարոն Սեֆիլյանը։ Այնուհանդերձ, այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը՝ նա պատասխանել է, թե երբեք չի թաքցրել իր տարաձայնություններն այդ կապակցությամբ. «Ես Տեր-Պետրոսյանի եւ տերպետրոսյանական գաղափարները բացասական եմ գնահատել եւ շարունակում եմ բացասական գնահատել»,- ասել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել