Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՁԵՐ ԽԱՆԴԻ ՉԱՓԸ

Փետրվար 11,2010 00:00

1. Դուք ձեր ընկերոջ հետ սրճարանում եք: Նա գնացել է սուրճ կամ հյութ պատվիրելու: Հենց այդ պահին նկատում եք, որ նա մի երիտասարդ մատուցողուհու հետ է ժպտալով զրուցում:
ա. Ցանկանում եք, որ շտապի, որովհետեւ շատ ծարավ եք:
բ. Կմոտենաք նրան եւ ձեր օգնությունը կառաջարկեք:
գ. Կցանկանաք, որ նա գետինը մտնի: Եվ ձեր ծանր պայուսակը նրա գլխին կխփեք:
2. Ձեր ընկերոջը հյուր եք գնացել: Սեղանից գիրք եք վերցնում եւ նկատում, որ ստորագրված է. «Թանկագին Ա.-ին՝ նրան շատ սիրող Գ.-ից»:
ա. Կմտածեք. «Հետաքրքիր է, երեւի լավ վեպ կլինի»:
բ. Կհարցնեք, թե դա ի՞նչ աղջիկ է եւ կնեղանաք:
գ. Սկզբում գիրքը նրա գլխին կհասցնեք, իսկ հետո այն դուրս կշպրտեք:
3. Նրա դրամապանակում շամպայնի համար վճարված կտրոն կգտնեք:
ա. Կմտածեք, որ ցանկացել է ձեզ անակնկալ մատուցել:
բ. Կհարցնեք, թե ո՞ւմ համար է շամպայնը նախատեսված:
գ. Նրան լավ թափ կտաք, որպեսզի խոստովանի, որ շամպայնը ինչ-որ մարմնավաճառի համար է:
4. Լսվում է հեռախոսի ձայնը: Նա վերցնում է խոսափողը եւ այլ սենյակ մտնում:
ա. Կգնաք խոհանոց, որպեսզի նրան չխանգարեք:
բ. Կանջատեք հեռուստացույցը, որպեսզի փորձեք լսել, թե ում հետ է խոսում:
գ. Նրա հետեւից կգնաք եւ կհարցնեք, թե այդ ո՞ւմ է փորձում ձեզնից թաքցնել ու նրա ձեռքից հեռախոսը կվերցնեք:
5. Նա աշխատավայրում ուշանում է:
ա. Տաքացնում եք ընթրիքը եւ համբերատարությամբ նրան սպասում:
բ. Մտածում եք, թե ինչու չի զանգում եւ ուշանալու մասին զգուշացնում:
գ. Կզանգեք բոլորին, այդ թվում՝ նաեւ նրա ծնողներին: Ոստիկանությանը ոտքի կհանեք: Կսպասեք նրան եւ վերջում կծեծեք:
6. Նրա նախկին կինը զանգում է նրան եւ խնդրում ծորակը վերանորոգել:
ա. Խորհուրդ եք տալիս, որ օգնի:
բ. Եթե մեկ ժամ հետո չի վերադառնում, ձեր շրթունքներն եք կծոտում:
գ. Վերցնում եք հեռախոսը եւ այդ…-ին բացատրում, որ ձեր ամուսինը վարձով չի տրվում:
7. Նա առաջարկում է նուդիստների ծովափ գնալ:
ա. Ասում եք, որ «Հրաշալի է, լողազգեստի վրա գումար չենք ծախսի»:
բ. Հրաժարվում եք, քանի որ վախենում եք, որ ձեր մարմնի անկատարությունները կնկատի:
գ. Ասում եք. «Դե ինչ, այ…, մարմնավաճառների վրա՞ ես որոշել տեսողությունդ փչացնել»: Մի լավ կապտակեք նրան ու ամենավերջին խոսքերը կասեք:
Եթե մեծ մասամբ դուք «ա» տարբերակն եք ընտրել, ապա.
դուք ձեր ամուսնուն նույնիսկ Աննա Կուռնիկովայի հետ տեսնելիս էլ չեք խանդի: Լավ սառնասիրտ եք եւ իդեալական կին:
Իսկ եթե «բ» տարբերակն եք ընտրել, ապա.
ձեր հարաբերությունները մոտ են իդեալականին, սակայն աշխատեք զսպել զգացմունքներն ու էմոցիաները:
Եթե «գ» տարբերակն եք ընտրել, ուրեմն.
դուք ձեզ շատ եք հարցնում՝ «Թե այդ ի՞նչ սրիկայի հետ եմ ես կապվել»: Ձեր ընտրյալին «էշի…» եք համարում: Դուք ձեր վարքագծի մասին շատ լրջորեն պետք է մտածեք: Նման խանդի մթնոլորտում ապրել չի կարելի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել