Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԱՂԱԺԱՄ ՄԱՀԸ ԿԱԽՎԱԾ Է ՁԱՆՁՐՈՒՅԹԻՑ

Փետրվար 11,2010 00:00

Ձանձրալի կյանքը կրկնակի բարձրացնում է վաղաժամ մահվան հավանականությունը: Այս եզրահանգմանն է եկել բրիտանացի գիտնականների մի խումբ՝ Մարտին Շիպլիի ղեկավարությամբ: Գիտնականներն ուսումնասիրել են 35-55 տարեկան 7524 աշխատող քաղաքացիների տվյալներ, ովքեր 1980-ականների կեսերին գնահատել են, թե արդյոք որքա՞ն ձանձրալի է իրենց կյանքը: Դրանից հետո գիտնականները պարզել են, թե հարցվածներից քանի՞սն են ողջ մնացել մինչեւ 2009 թվականի ապրիլը: Հետազոտության ընթացքում հաստատվեց, որ իրենց կյանքն առավել ձանձրալի համարող մարդկանց վաղաժամ մահվան հավանականությունը 40%-ով գերազանցում է այն մարդկանց ցուցանիշը, ովքեր ավելի հագեցած եւ ուրախ կյանքով են ապրել: Ի դեպ, մասնակիցների վաղաժամ մահվան հիմնական պատճառը սրտանոթային հիվանդություններն էին: Բացի դրանից, պարզ դարձավ, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանայք ավելի շատ են բողոքում իրենց ձանձրալի կյանքից: Պարզվեց, որ կյանքը ձանձրալի է նաեւ երիտասարդ կամ դեռ լավ որակավորում չունեցող աշխատողների համար: Շիպլիի կարծիքով, ձանձրույթ զգացող մարդիկ սովորաբար չարաշահում են ալկոհոլը եւ ավելի շատ են ծխում, ինչը կրճատում է կյանքի միջին տեւողությունը եւ առաջացնում է սրտանոթային համակարգի հիվանդություններ: Այս ամենից կարելի է անել այն հետեւությունը, որ «ձանձրալի» մասնագիտությունների տեր մարդիկ պետք է աշխատանքից բացի՝ նաեւ այլ հետաքրքրություններ ունենան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել