Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաղցկեղ՝ գազավորված հյութերից

Փետրվար 11,2010 00:00

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են, որ շաբաթվա ընթացքում երկու կամ ավելի բաժակ գազավորված հյութ խմելը կրկնակի բարձրացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Մինեսոտայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են 60 524 մարդկանց տվյալներ, որոնք ստացվել էին 14 տարի տեւած սինգապուրա-ճապոնական հետազոտության ժամանակ: Այս 14 տարիների ընթացքում հետազոտության մասնակիցներից 140-ի մոտ առաջացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ: Պարզվեց, որ այն կամավորները, ովքեր շաբաթական երկու կամ ավելի (միջին թվով 5) բաժակ գազավորված հյութ էին խմում, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը 87 տոկոսով ավելի էր մեծանում, քան մնացած մասնակիցների մոտ: Դրա հետ մեկտեղ, մրգահյութի օգտագործման եւ քաղցկեղի առաջացման միջեւ ոչ մի կապ չհայտնաբերվեց: Հետազոտության ղեկավարի՝ դոցենտ Մարկ Պերեյրայի խոսքերով, գազավորված ըմպելիքի այսպիսի ազդեցությունը կարող է պայմանավորված լինել շաքարի բարձր պարունակությամբ, որը նպաստում է, որ ենթաստամոքսային գեղձի կղզյակներում ինսուլին առաջանա, ինչն էլ իր հերթին խթանում է քաղցկեղածին բջիջների աճը: Սա կարող է պայմանավորված լինել նրանով, որ գազավորված հյութերի սիրահարները ավելի անառողջ կենսակերպ են վարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել