Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ըմպելիքների քանակը մտահոգում է

Փետրվար 11,2010 00:00

Ամերիկացի փորձագետներին մտահոգում է այն, որ «հակաէներգետիկ» ըմպելիքների շուկան շարունակ ընդլայնվում է: «Հակաէներգետիկ» ըմպելիքների վաճառքի ծավալը քառակի գերազանցում է էներգետիկ ըմպելիքների վաճառքի ծավալին: Առաջին «հանգստացնող» ըմպելիքը ԱՄՆ-ի խանութներում հայտնվել է 2008 թվականին: Այդ ըմպելիքի յուրաքանչյուր բաժին պարունակում է 2 միլիգրամ մելատոնին՝ կոնաձեւ գեղձի հորմոն, որը կարգավորում է օրգանիզմի կենսաբանական ռիթմերը եւ մելանինի գունանյութը: Մելատոնինը մտնում է շատ կենսաբանական ակտիվ հավելանյութերի բաղադրության մեջ, որը նախատեսված է քունը թեթեւացնելու համար: Արյան մեջ մելատոնինի քանակը բարձրանում է այն ժամանակ, երբ օրը սկսում է մթնել: Դա օրգանիզմի համար հանդիսանում է յուրատեսակ ազդանշան, որ օրգանիզմը աստիճանաբար պատրաստվի քնելու: Մելատոնինի սովորական չափաբաժինը կազմում է 3 միլիգրամ: Այն խորհուրդ է տրվում ընդունել քնելուց 20 րոպե առաջ: Սակայն Հարվարդի համալսարանի աշխատակից Չարլզ Չայսլերի խոսքերով՝ սովորական խանութներում վաճառվող ըմպելիքները մարդիկ որպես դեղամիջոց չեն ընդունում: Այդ ըմպելիքների օգտագործման չափը կախված է ոչ թե հարկավոր չափաբաժնից, այլ մարդու ծարավի զգացման համային որակներից, ինչպես նաեւ գովազդային ընկերության հաջողությունից: Դրա հետ մեկտեղ, տեւական ժամանակ մելատոնինի մեծ քանակի ընդունման ազդեցությունը չի ուսումնասիրվել:
Այդուհանդերձ, մելատոնին պարունակող ըմպելիքների ազատ տարածումը ԱՄՆ-ում շարունակում է աճել: Անցած տարի նմանօրինակ ըմպելիքների վաճառքի ծավալները կազմել են մոտ 20 միլիոն դոլար, այն դեպքում, երբ էներգետիկ ըմպելիքների վաճառքի ծավալը կազմել է լոկ 5 միլիոն դոլար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել