Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվրոպան՝ մահմեդական

Փետրվար 11,2010 00:00

Եվրոպայի ապագան մահմեդականությունն է, հայտարարել է էստոնացի աստվածաբան Տոոմաս Պաուլը՝ մեկնաբանելով Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների տպագրման շուրջ կրկին առաջ եկած հակամարտությունը: Այս անգամ ծաղրանկարը հայտնվել է նորվեգական թերթում:
Պաուլի գնահատմամբ՝ Եվրոպայում այժմ  անցումային շրջան է: «Շուտով Եվրոպան կլինի մահմեդական տարածաշրջան, եւ այդ հակամարտությունը կվերանա»,- կանխատեսել է Պաուլը: Նրա խոսքերով՝ Եվրոպային սպասվում են  հակամարտություններ շիիթների, սունիթների եւ վահաբականների հետ: Օրերս նորվեգական “Aftensporten” թերթը կրկին տպել է Մուհամեդ մարգարեի սկանդալային ծաղրանկարը, որի հեղինակն է Կուրտ Վեստերգաարդը: Մուհամեդ մարգարեի պատկերը՝ ռումբաձեւ չալմայով, հինգ այլ ծաղրանկարների հետ միասին նկարազարդել է հոդվածը մի լուսանկարչի մասին, ում վրա հարձակվել են անցյալ շաբաթ: Թերթի խմբագիր Հիլդա Հաուգսգիրդը հիմնավորված է համարում ծաղրանկարների տպագրումը, որոնք մինչ այժմ հեղինակի հասցեին ագրեսիաներ են հարուցում:
Առաջին սկանդալային նկարները, որոնց թեման մահմեդականների կապն էր ահաբեկչության հետ, տպագրվել են դանիական «Jyllands-Posten» թերթում, 2005թ.: Այն ժամանակ դրանք առաջ բերեցին մահմեդական աշխարհի բոլոր երկրների դժգոհությունը եւ բողոքը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել