Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐԸ ՄԱՆԵՎՐԵՑ

Փետրվար 11,2010 00:00

Հայաստանի եւ Իրանի հանրապետությունների փոխգործակցության արդյունքում նախատեսվում են համատեղ գրահրատարակչություն, ֆիլմարտադրություն, պատմամշակութային հուշարձանների վերականգնում ու պահպանում, համագործակցություն նաեւ կինոյի, թանգարանային եւ գրադարանային բնագավառներում: Երեկ այս առիթով ՀՀ մշակույթի նախարարությունում կողմերը ստորագրեցին «ՀՀ մշակույթի նախարարության եւ ԻԻՀ մշակույթի եւ իսլամական կապերի կազմակերպության միջեւ 2010-2012թթ. մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագիրը: «Առավոտը», օգտվելով առիթից, փորձեց տիկին Պողոսյանից պարզաբանում ստանալ նախորդ տարեվերջին պետբյուջեից հատկացված 11,6 մլն դրամով օպերայում եւ «Արամ Խաչատրյան» համերգասրահում անհայտ «Հրաշք զբոսայգի» ընկերության միջոցով տեղադրված բջջային կապի խլացուցիչների վերաբերյալ: Տիկին Պողոսյանը մանեւրեց, այդպես էլ հստակ չպատասխանելով մեր այն հարցին, թե իսկապես կա՞ այդպիսի ընկերություն, եւ ինչո՞ւ է նախապատվությունը հենց նրան տրվել: «Այո, խլացուցիչներն արդեն տեղադրվել են, բայց չգիտեմ ինչու՝ մեր հասարակությունը ինչ-որ առանձնակի ոգեւորությամբ ընդունեց դա: Թե ի՞նչ կազմակերպության հետ ենք համագործակցել գնման կամ տեղադրման հարցում՝ ի՞նչ կարեւոր է, ես առանձնապես այդ կազմակերպության անունը չեմ էլ հիշում, որտեղի՞ց հիշեմ, երբ ամեն օր տարբեր ու բազմաթիվ կազմակերպությունների հետ համագործակցության պայմանագրեր ենք կապում»,- ասաց նախարարը՝ խորհուրդ տալով մեզ հետաքրքրող տեղեկատվությունը հիմա էլ իրենց տնտեսական բաժնից ճշտել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել