Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 11,2010 00:00

Թուրքիան չի ճանաչում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:Այս մասին Անկարայում Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի անդամ, ԵԽԽՎ-ի նոր նախագահ Մեւվլութ Չավուշօղլուն:news.am-ը, վկայակոչելով «ԽՈՉՍՈջ-տՐպրր» վրացական գործակալությանը,  հաղորդում է, որ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաեւ ռուս-վրացական հարաբերությունները:Մեւվլութ Չավուշօղլուն Դավիդ Բաքրաձեին խոստացել է այցելել Վրաստան եւ տեղում ծանոթանալ իրադրության հետ:
Պաշտոնյաները նշել են, որ միջազգային հանրությունը պետք է անի հնարավորինը՝ գործընթացները միջազգային իրավունքի շրջանակներ վերադարձնելու համար:Դավիթ Բաքրաձեն եւ Մեւվլութ Չավուշօղլուն անդրադարձել են նաեւ երկու երկրների փոխհարաբերություններին:
Դավիթ Բաքրաձեն թուրքական կողմին առաջարկել է միանալ Վրաստանի առաջարկած՝ հակամարտությունների կարգավորման ռազմավարական ծրագրին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել