Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄԵՐԻԿԱՑԻ ՄԻՍԻՈՆԵՐՆԵՐԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԵ՞Ն

Փետրվար 11,2010 00:00

Հայիթցիներից մի քանիսը, որոնց երեխաներին ամերիկացի 10 միսիոներներ այս տարվա հունվարի 29-ին փորձել էին երկրից դուրս հանել եւ տեղափոխել Դոմինիկյան Հանրապետություն, դատարանում խոստովանել են, որ երեխաներին իրենք տվել են սեփական կամքով: Այդ մասին տեղեկացնում է «Associated Press»-ը՝ վկայակոչելով ամբաստանվողների փաստաբան Ավիոլ Ֆլորանին: Վերջինիս ասելով` երեխաների ծնողների՝ փետրվարի 9-ին դատարանում տված ցուցմունքները վկայում են, որ ԱՄՆ քաղաքացիները օրենք չեն խախտել, եւ համոզմունք է հայտնել, որ դատավորն այդ գործը փակելու որոշում կկայացնի: Ծնողներից ոմանք ավելի վաղ լրագրողների հետ զրույցներում խոստովանել էին, որ իրենց երեխաներին հանձնել են ինքնակամ, որովհետեւ ամերիկացի միսիոներները խոստացել էին, որ երեխաները ապահով ձեռքերում կլինեն, լավ կրթություն կստանան, իսկ նրանց հարազատները թույլտվություն կունենան ապագայում նաեւ տեսակցել իրենց երեխաների հետ:
Հիշեցնենք, որ 2010թ. հունվարի 12-ին Հայիթիում տեղի ունեցած հզոր երկրաշարժի արդյունքում զոհվածների թիվն արդեն հասել է 230 հազարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել