Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՀՈՒՄԱՆԻՍՏ ԿԼԻՆԵՆ

Փետրվար 11,2010 00:00

Չինաստանի Գերագույն դատավորը տեղի դատավորներին կոչ է արել կրճատել մահապատժի դատավճիռներ արձակելու քանակը: BBC-ի մատուցմամբ՝ երկրի Գերագույն դատարանի հայտարարության համաձայն, մահվան դատավճիռների արժանի է միայն հանցագործների մի փոքր խումբ, եւ այդ պատիժը պետք է կիրառվի միայն ծայրահեղ դեպքերում: Դատարանի կարծիքով՝ մահապատիժ կիրառելու համար պետք է լինեն ապացուցողական շատ հզոր հենք կամ վկաների սպառիչ ցուցմունքներ:
Բացի այդ, չինական դատարանը կոչ է արել իր դատավորներին ներողամտություն ցուցաբերել ծերերի եւ երեխաների նկատմամբ դատավճիռներ կայացնելիս, բայցեւ խստորեն պատժել նրանց, ովքեր առաջին անգամը չէ, որ հանցագործություն են գործում: Չինաստանի Գերագույն դատավորը հայտարարել է, թե մատնանշված պահանջները առաջին անգամ 2006թ.-ին՝ Պեկինում արդեն հաջող քննություն անցած «չափավոր-ներողամտության արդարադատություն»  քաղաքականության բաղկացուցիչ մասն են:
Փորձագետների կարծիքով, Չինաստանի իշխանությունների այդ հայտարարությունները ուղղված են մահապատժի դեմ կոնգրեսին, որը փետրվարին տեղի է ունենալու Ժնեւում, որտեղ Չինաստանի արդարադատությունը ամենաքննարկվող թեմաներից մեկն է լինելու:
Չինաստանը համարվում է աշխարհի առաջատարը՝ մահապատժի պարբերական դատավճիռներ կայացնելու թվաքանակով: «Amnesty International»-ի տվյալներով, միայն 2008-ին Չինաստանում արձակվել է մահապատժի 7 հազար դատավճիռ, որոնցից 2 հազարն իրականացվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել