Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Յանուկովիչը Ռուսաստանի շահերի սպասարկողը չի լինի

Փետրվար 11,2010 00:00

Ուկրաինայի նախագահական ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթանակ տարած թեկնածու Վիկտոր Յանուկովիչը CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ներկայացնելու է բացառապես ուկրաինացիների, ոչ թե Ռուսաստանի շահերը: «Իմ վարած քաղաքականության հիմնական սկզբունքը լինելու են Ուկրաինայի ազգային շահերը: Ես կջանամ հավասարակշռված հարաբերություններ կառուցել Ռուսաստանի եւ Եվրոպայի հետ»,- հայտարարել է Յանուկովիչը: Նրա ասելով՝ ինքը մտադիր է պահպանել լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ միաժամանակ Ուկրաինայում ներդնելով կյանքի եվրոպական չափանիշներ: «Ռեգիոնների կուսակցության» առաջնորդը նաեւ հայտարարել է, թե Ուկրաինան կշարունակի ՆԱՏՕ-ի հետ սերտ հարաբերություններ կառուցելու ուղենիշը, բայց Հյուսիս-ատլանտյան դաշինքին անդամակցության հարցը պետք է լուծվի համաժողովրդական հանրաքվեի ճանապարհով:
CNN-ի հարցին, թե՝ անցյալում Յանուկովիչի անունը կապված է եղել այնպիսի հասկացությունների հետ, ինչպիսիք են՝ կոռուպցիան, վարչական ռեսուրսների օգտագործումը, խոշոր գործարարների լոբբին, եւ արդյոք հիմա նրան հաջողվե՞լ է ձերբազատվել այդպիսի համարում ունենալուց ու պատրա՞ստ է կառավարել ժամանակակից Ուկրաինան, Ուկրաինայի ապագա նախագահն ասել է. «Այդ հարցին արդեն պատասխանել է Ուկրաինայի ժողովուրդը, որը նախագահական ընտրություններում քվեարկել է իմ օգտին»:
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքների հաշվարկն արդեն ավարտվել է եւ, դրանց համաձայն, հաղթել է հենց Վիկտոր Յանուկովիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել