Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հունաստանում ոստիկաններին էլի քարկոծել են

Փետրվար 11,2010 00:00

Հունաստանում պետական սեկտորի տասնյակ աշխատողներ դուրս են եկել փողոց՝ բողոքելով երկրի կառավարության քաղաքականության դեմ, որը նախատեսում է աշխատավարձի եւ կենսաթոշակի կրճատումներ, նաեւ հարկային համակարգի վերանայում: Հունաստանի իշխանությունները հայտարարում են, թե այդ միջոցառումներն անհրաժեշտ են երկրի բյուջեում առաջացած ՀՆԱ-ի 12,7%-ի դեֆիցիտը փակելու համար: Սա ԵՄ տարածքում ամենաբարձր եւ վտանգավոր համարվող ցուցանիշ է:
«Reuters»-ի փոխանցմամբ, բողոքի ակցիաների մասնակիցներից ոմանք երեկ քարեր են նետել՝ ցույցը արցունքաբեր գազի միջոցով ցրել ցանկացող ոստիկանների ուղղությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել