Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՁՎԵՐ՝ ՊՆ ԿՆԻՔՈՎ

Փետրվար 11,2010 00:00

Հայաստանի պաշտպանության նախարարությունում պարզում են «Արաքս» թռչնաֆաբրիկայի հավկիթներին առնչվող սկանդալային միջադեպի հանգամանքները: Հավկիթները վաճառքի էին ստացվել ՀՀ պաշտպանության նախարարության կնիքով: Ի դեպ, հենց «Արաքս» ֆաբրիկան է հաղթել նախարարությանը հավկիթների մատակարարման համար հայտամրցույթում:
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի տեղեկացմամբ՝ Երեւանի որոշ խանութներում իրոք ստացվել են ՀՀ ՊՆ կնիքով հավկիթներ: «Խանութներում հայտնաբերվել են նման կնիքով հավկիթներ, որոնք կշռով չեն համապատասխանել բանակի ԳՈՍՏ-ին: Ստանդարտը պահանջում է, որպեսզի բանակին մատակարարվող հավկիթները լինեն առնվազն 50-60 գրամ, իսկ դրանք ավելի մանր են եղել»,- հաղորդել է Ս. Շահսուվարյանը: Նրա ասելով, մթերքը խանութներում հայտնաբերել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի աշխատակիցներից մեկը, եւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի կարգադրությամբ սկսվել է հետաքննություն: Այժմ հավկիթները հանվել են վաճառքից: Նախարարի մամուլի քարտուղարի տեղեկացմամբ, հավկիթները խանութներ են հանձնվել «Արաքս» ֆաբրիկայից, եւ պաշտպանության նախարարությունն առնչություն չունի մայրաքաղաքի խանութների վաճառասեղաններին՝ նշված հավկիթների հայտնվելու հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել