Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սպասելով արդարադատությանը

Փետրվար 11,2010 00:00

Վորոնեժի կենտրոնական դատարանը փետրվարի 4-ին տասներորդ անգամ չեղյալ է հայտարարել ոստիկանների դեմ քրեական գործ հարուցելու որոշման մերժումը: Ոստիկանները անօրինական ձեւով ձերբակալել եւ բռնության էին ենթարկել Վորոնեժի քաղաքացի Վալենտին Գրաբովսկուն:
Ինչպես տեղեկացնում է «ԽՈրտՈՐՏՉ.Ru»-ն՝ Գրաբովսկու փաստաբանը եւ միջշրջանային իրավապաշտպան խմբի խորհրդական Օլգա Գնեզդիլովան գանգատ են ուղարկել Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Նշենք, որ 2009 թվականի փետրվարի 18-ին Վորոնեժի ձեռնարկություններից մեկի ինժեներ Վալենտին Գրաբովսկին ձերբակալվել էր ոստիկանների կողմից՝ աշխատանքից տուն վերադառնալիս: Տղամարդուն տարել էին ներքին գործերի բաժին՝ անձնագիր չունենալու պատճառաբանությամբ, իսկ բերման ենթարկելու արձանագրության մեջ գրել էին, թե Գրաբովսկին կատարել է խուլիգանություն եւ տվել անպարկեշտ հայհոյանքներ: Ձերբակալելու ժամանակ ոստիկանության աշխատակիցները ոտքերով հարվածներ էին հասցրել Գրաբովսկուն: Միայն 6 ժամ հետո էին նրանք «շտապօգնություն» կանչել եւ բռնության ենթարկվածին տեղափոխել էին հիվանդանոց՝ ոտքի կոտրվածքով:
Կենտրոնական շրջանային դատարանը ինժեների վրա քրեական գործ չէր հարուցել՝ «իրավախախտման հանցակազմի բացակայության պատճառով»:
Մեկ տարվա ընթացքում Վալենտին Գրաբովսկին փորձում է բողոքել իրեն ոչ օրինական, ուժի գործադրմամբ ձերբակալման համար, սակայն Կենտրոնական շրջանային քննչական բաժինը մերժում է ոստիկանների հանդեպ քրեական գործ հարուցել:
Հավելենք, որ իրավապաշտպանները ընդգծել են, որ Գրաբովսկու նկատմամբ խախտվել են Եվրոպական կոնվենցիայի 3 հոդվածներ. «Բռնության արգելում», «Ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք» եւ «Պաշտպանության միջոցների իրավունք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել