Լրահոս
Օրվա լրահոսը

Վետերաններին մոլորեցնում են

Փետրվար 11,2010 00:00

1994 թ. ապրիլի 15-ին ԱՊՀ երկրների ղեկավարների միջեւ ստորագրվեց Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների եւ հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների, զոհված զինծառայողների ընտանիքների արտոնությունների եւ երաշխիքների փոխադարձաբար ճանաչման մասին համաձայնագիրը: Այդ համաձայնագրի 2-րդ հավելվածի 1.17.2. եւ 2.12 կետերում նշված էր այն արտոնությունների ցանկը, որոնցից իրավունք ունեին օգտվելու նշյալ անձինք եւ նրանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամները: Նկատենք, որ այդ հոդվածներով 50% վճարման էին ենթակա ջեռուցումը, ջրամատակարարումը, գազը եւ էլեկտրաէներգիան:
2003թ. դեկտեմբերի 29-ին այդ արտոնությունները փոխարինվեցին գումարայինով եւ «փոխհատուցում» բառը փոխարինվեց «օգնություն» բառով՝ այդպիսով զրկելով հետագայում սակագների փոփոխության դեպքում ինդեքսավորումից, զրկվեցին նաեւ տրանսպորտից անվճար օգտվելու արտոնությունից, որն ամրագրված էր 1993թ. միջպետական համաձայնագրով:
Պատերազմի մասնակիցներին տրվեց 2500 դրամ, իսկ հաշմանդամներին՝ 3500, այսպիսով անտեսելով ընտանիքի անդամների սահմանադրական իրավունքները: Արդյունքում ստացվում է, որ 1-2 հոգուց բաղկացած ընտանիքին տրվում է այն նույն գումարը, ինչ 5-6 հոգուց բաղկացած ընտանիքին:
Նույնը կատարվեց եւ ՀՀ կառավարության 2004 թ. մարտի 2-ին ընդունած թիվ 207 Ն որոշման մեջ, չնայած նրան, որ որոշման մեջ նշված չէր, թե ջրամատակարարման արտոնությունը վերացվել է, այն անօրինական կերպով վերացվեց, եւ սկսած 2004-ից՝ ջրամատակարարման համար գանձվում էր անօրինական 100% եւ միայն իմ դիմումի համաձայն 2006 թ. հունվարի 1-ից ջրամատակարարման համար ավելացվեց 1000 դրամ, եւ այն դարձավ 4500 դրամ: Չնայած սկսած 2005-ից մի քանի անգամ փոփոխվել են սակագները, կառավարությունը օգնության գումարը փոփոխել է 2 անգամ, որից վերջին ավելացումը եղել է 2009թ. հունվարի 1-ից, այն դարձել է 6800 դրամ, այսպիսով փոխհատուցելով 2008թ. թանկացումները, իսկ 2009 թ. եւ նախատեսվող 2010թ. թանկացումները, հետաքրքիր է՝ ո՞վ պետք է փոխհատուցի: 1998թ. «Վետերանների մասին» ՀՀ օրենքի այն տարբերակները, որոնք խմբագրվել են փոփոխությունից հետո, 50% զեղչով վճարման ենթակա կոմունալ ծախսերի միջից անհայտացել է ջրահեռացումը, չնայած այն առկա է 29.11. 2003թ. ՀՕ-60-Ն օրենքում, իսկ նույն օրենքի 1-ին խմբագրությունում ինչ-ինչ պատճառներով բացակայում է 50% էլեկտրաէներգիայի վճարումը, չնայած այն առկա է միջպետական համաձայնագրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել