Լրահոս
Օրվա լրահոսը

«32 ԱՏԱՄԸ» ՀԱՂԹԵՑ

Փետրվար 11,2010 00:00

tert.am-ին հայտնի է դարձել, որ «32 փրոդաքշն» ՍՊԸ-ի եւ «Շանթ» ՍՊԸ-ի միջեւ դատական վեճն ավարտվել է:Դատարանը վճիռ է կայացրել «32 փրոդաքշնի» օգտին:«32 ատամ» ակումբի պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը tert.am-ի հետ հեռախոսազրույցում հաստատել է այդ տեղեկությունը:«Մենք հաղթեցինք:Մեր եւ «Շանթ» հեռուստաընկերության միջեւ կնքված պայմանագիրը լուծվեց»,- նշեց Բաբաջանյանը, որը «32 ատամի» տղաների հետ այժմ հյուրախաղերի է մեկնել Մոսկվա:Հիշեցնենք, որ «Շանթի» եւ «32 պրոդաքշնի» միջեւ կնքվել է «32 ատամ» հումորային հաղորդման պատրաստման եւ հեռարձակման վերաբերյալ պայմանագիր:Ավելի ուշ «Շանթը» դիմել էր դատարան՝ պահանջելով դադարեցնել «32 ատամ» հումորային հեռուստահաղորդման հեռարձակումը այլ հեռուստաընկերությամբ՝ պատճառաբանելով, որ «32»-ը խախտել է իր պայմանագրային պարտավորությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել