Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎԱՏԵՍՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Փետրվար 11,2010 00:00

Այս տարի, ըստ «Գրանդ Թորոնթո Ինթերնեյշնլի» միջազգային գործարար զեկույցի՝ աշխարհում մասնավոր ձեռնարկությունների շրջանում լավատեսությունն աճել է: Կազմակերպության լավատեսության-հոռետեսության չափիչն արձանագրել է դրական՝ +24% ցուցանիշ, ի տարբերություն անցյալ տարվա -16% անկման, որը երբեւէ գրանցված ցուցանիշներից ամենացածրն է եղել: Այս մասին հայտնում է «Գրանդ Թորոնթո Ինթերնեյշնլ» ընկերության մամուլի ծառայությունը: Զեկույցի համաձայն, ամենալավատես գործարարները Չիլիում, Հնդկաստանում, Ավստրալիայում, Վիետնամում ու Բրազիլիայում են: Նրանց ցուցանիշը գերազանցում է +70%-ը: Ամենամեծ փոփոխությունը եղել է Հոնկոնգում՝ անցյալ տարվա -49% հոռետեսության ցուցանիշը այս տարի վերածվել է լավատեսության՝ +64% (113% աճ): Շատ եվրոպական երկրներ շարունակում են հոռետես մնալ ապագայի նկատմամբ՝ Իտալիան, Դանիան, Ֆինլանդիան եւ Ֆրանսիան: Այդ երկրների ցուցանիշը +9% է: Համեմատաբար ցածր դիրքերում են Հունաստանն ու Իռլանդիան՝ ունենալով -23 եւ -42 ցուցանիշները: Աշխարհի ամենահոռետեսական երկրներն են Իսպանիան ու Ճապոնիան, որոնք ունեն -56 եւ -72% ցուցանիշները: Չնայած այդ երկրներում էլ է նախորդ տարվա համեմատությամբ աճ գրանցվել:
Ինչ վերաբերում է հայ գործարարներին, ապա նրանք ավելի քիչ լավատես են, անցյալ տարվա +46-ի փոխարեն ցուցաբերելով +32% ցուցանիշ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել