Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐՈՒՄ ԵՆ ՀՅԴ-ԻՆ

Փետրվար 11,2010 00:00

Ամերիկայի հայկական ասամբլեան եւ Հայ բարեգործական ընդհանուր միությունը մեղադրում են Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը` ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնի հետ հանդիպումը վիժեցնելու համար: Այդ մասին հաղորդում է haynews.am-ը՝ հղում անելով Միացյալ Նահանգներից ստացած տեղեկություններին: ԱՀԱ-ն եւ ՀԲԸՄ-ն կարծում են, որ Դաշնակցությունը վիժեցրել է հանդիպումը, որպեսզի Քլինթոնի մոտ հայ-թուրքական հարաբերությունների մասին գերակայի իր տեսակետը:
ՍԻԼՎԱ ԱՍԱՏՐՅԱՆԸ ՀԱՂԹԵՑ
Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է վճիռ՝ հօգուտ 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայաստանի քաղաքացի Սիլվա Ասատրյանի: Այն առնչվում էր Ասատրյանին ապօրինի ազատությունից զրկելուն: Ժամանակին ՀՀ վերաքննիչ դատարանը Ս. Ասատրյանի նկատմամբ կայացրել էր խափանման միջոցը փոխելու որոշում, սակայն այնուհետեւ ոչ աշխատանքային ժամին ընդունել էր դատախազության բողոքը Ասատրյանի վերաբերյալ, որից հետո կնոջը անհայտ մեքենայով դատարանի դահլիճից փախցրել էին: Որպես փոխհատուցում, Հայաստան պետությունը պետք է Ս. Ասատրյանին եռամսյա ժամկետում վճարի 2500 եվրո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել