Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱԶԻՎ ԹԵ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԻ

Փետրվար 11,2010 00:00

Պատերազմը փողոցային ծեծկռտուք չէ, եւ Ադրբեջանը հազիվ թե այն սկսի, «Արմինֆո»-ի հաղորդմամբ, երեկ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա կարծիքով, վերջին տարում տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը, ուժերի տեղաբաշխումը որեւէ էական փոփոխություն չեն կրել, եւ այդ պատճառով նոր պատերազմի մասին խոսելու հարկ չկա: Մեկնաբանելով ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դենիս Բլերի վերջերս արած հայտարարությունը, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմ չի բացառվում՝ Մեհրաբյանն ընդգծել է, որ այդ հայտարարությունն, ամենայն հավանականությամբ, հասցեագրված է վերջին ժամանակներս ԼՂ հակամարտության կարգավորման հարցում նկատելիորեն ակտիվացած Ռուսաստանին: «Ամերիկացիները ցանկացել են հասկացնել Ռուսաստանին, որ եթե վերջինիս միջնորդական ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման հարցում անհրաժեշտ արդյունքներ չտան, նոր պատերազմից խուսափել հնարավոր չի լինի: Սակայն բանակցային գործընթացն այսօր շարունակվում է, եւ ամենագլխավորը՝ այն կառավարելի է»,- նշել է փորձագետը: Մեհրաբյանի խոսքով, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ղեկավարության շուրթերից ավելի ու ավելի հաճախ են հնչում պատերազմի անթույլատրելիության մասին հայտարարություններ, հետեւաբար՝ Ադրբեջանը չի կարող հաշվի չառնել առաջատար տերությունների միասնական դիրքորոշումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել